Ալեն Սիմոնյանը պատրաստվող քաղաքական հաշվեհարդարի մասին տենսացիոն սղագրություն է հրապարակել
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է պատրաստվող քաղաքական հաշվեհարդարի մասին տենսացիոն սղագրություն, որը ներկայացնում ենք ստորև.
՛՛Հ.Հակոբյան- Իգոր, եթե Նիկոլին սպանեմ, ինձ ի՞նչ դրանից:
Ի.Սարգսյան- Ցմահ կտան, եթե ողջ մնաս:
Հ.Հակոբյան- Իսկ եթե Նիկոլին, Արարատին, Ալենին մի տեղում վերացնեն, իրանցից էլ իշխանության մարդ չի գա, չէ՞: Իշխանությունը կփոխվի ու իմ հետ ոչ մի բան չի լինի: Էդ երեքին մի տեղ բռնացնենք:
Ի. Սարգսյան- Չգիտեմ՛՛:
Սիմոնյանը նաև հրապարակել է ՀՀ գլխավոր դատախազի՝ իրեն ուղղված միջնորդագիրը՝ ՀՀ ԱԺ ութերորդ գումարման պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։
