չորեքշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալին ներկայացրել է խաղաղության օրակարգին ուղղված ՀՀ ջանքերը

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալին ներկայացրել է խաղաղության օրակարգին ուղղված ՀՀ ջանքերը

Հուլիսի 8-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջին Արևելքի, Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Մուհամեդ Խալեդ Խիյարիի հետ:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, մտքեր են փոխանակվել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի «ՄԱԿ80» նախաձեռնության հեռանկարների վերաբերյալ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հրատապ հարցերին: Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը:

Անդրադառնալով Հարավային Կովկասում տիրող իրավիճակին՝ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը զրուցակցին ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության օրակարգի առաջմղմանն ուղղված ՀՀ ջանքերը և ընդգծել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի շուտափույթ ստորագրման կարևորությունը:

  • Կիսվել: