ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Գրոսմայստեր Արամ Հակոբյանը՝ Հայաստանի արագ շախմատի առաջնության չեմպիոն

Գրոսմայստեր Արամ Հակոբյանը՝ Հայաստանի արագ շախմատի առաջնության չեմպիոն

Այսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպված Աշոտ Անաստասյանի հիշատակին նվիրված Հայաստանի արագ շախմատի առաջնությունը:

Չեմպիոն դարձավ գրոսմայստեր Արամ Հակոբյանը, ով 7 հնարավորից վաստակեց 6 միավոր:

Գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Զավեն Անդրիասյանը, Հայկ Մարտիրոսյանը և միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը վաստակեցին 5.5 միավոր:

Լրացուցիչ ցուցանիշներով փոխչեմպիոն դարձավ Շանթ Սարգսյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Զավեն Անդրիասյանը:

Ռոբերտ Փիլիպոսյանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ 5-րդ:

Վետերանների մեջ լավագույն արդյունքը ցույց տվեց միջազգային վարպետ Աշոտ Նադանյանը:

Կանանց մեջ լավագույն արդյունքը ցույց տվեց կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը:

Մինչև 16 տարեկան պատանիների մեջ լավագույն արդյունքը ցույց տվեց Վոլոդյա Թորոսյանը։

Հատուկ մրցանակներ է սակմանել նաև «Chessify» ընկերությունը (1-3 տեղեր, կանանց լավագույն արդյունք, մինչև 18 տարեկան պատանիների լավագույն արդյունք և վետերանների լավագույն արդյունք):

Մինչև 18 տարեկան պատատիների մեջ լավագույն արդյունքը ցույց տվեց Ռոբերտ Փիլիպոսյանը:

  • Կիսվել: