չորեքշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2025
«Սրբազան պայքար»-ի մասնակիցների կալանավորման միջնորդություններում գրված է՝ անձն ունի ընդգծված հակաիշխանական դիրքորոշում. Փաստաբան

«Սրբազան պայքար»-ի մասնակիցների կալանավորման միջնորդություններում գրված է՝ անձն ունի ընդգծված հակաիշխանական դիրքորոշում. Փաստաբան

Փաստաբան Մհեր Հակոբյանը քննչական կոմիտեին կոչ է անում հրապարակել «Սրբազան պայքարի» մասնակիցների կալանավորման միջնորդությունները։

«Այնտեղ գրված է՝ մարդն ունի ընդգծված հակաիշխանական դիրքորոշում, հակառակվում է  երկրի վարած արտաքին ու ներքին քաղաքականությանը։ Գրած է։ 15 հոգու համար էլ նշված է»,-փաստաբանների պալատում տեղի ունեցած ասուլիսում ասաց նա։

Նրա փոխանցմամբ, քննիչների ներկայացրած միջնորդություններում նշված է, տվյալն անձն ունի հակաիշխանական ընդգծված կեցվածք, եթե ազատության մեջ մնա, կգնա և կշարունակի իր գործունությունը։

«Հիմա թող բացատրեն։ Ե՞րբ է 30 տարվա մեջ մարդուն տարել են կալանքի ու միջնորդության մեջ գրել, որ մարդն ունի հակաիշխանական դիրքորոշում»,-ասաց նա։

  • Կիսվել: