չորեքշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2025
Բագրատ սրբազանի փաստաբանը շուրջ 150 քաղաքացիական հայց կներկայացնի դատարան

Բագրատ սրբազանի փաստաբանը շուրջ 150 քաղաքացիական հայց կներկայացնի դատարան

Բագրատ սրբազանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը վիրավորանքների ու զրպարտությունների համար նախատեսում է շուրջ 150 քաղաքացիական հայց ներկայացնել դատարաններ։ Այս մասին Խուդոյանը հայտարարեց ասուլիսում։
 
«Քաղաքացիական հայցեր ենք ներկայացնելու տարբեր օղակների քարոզիչների դեմ , ովքեր խախտելով անմեղության կանխավարկածը, վիրավորական և զրպարտչական արտահայտություններով թեման ուռճացնում են։ Բազմաթիվ մարդիկ կան. այս պահի դրությամբ 150 անուն ֆիքսել ենք, որոնց գործողություններում ակնհայտ են և դատարանների կողմից բավարարման ենթակա վիրավորական և զրպարտչական խոսքը»,–ասաց Խուդոյանը։
Ավելի վաղ փաստաբանը հայտնել էր, որ Բագրատ սրբազանի հետ որոշել են զազրախոսների դեմ քաղաքացիական հայցեր ներկայացնել և առաջիկայում դատարան կներկայացվի հայցերի առաջին տասնյակը:

  • Կիսվել: