երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Պատգամավորներին անվճար դիմակներ կբաժանվեն

Պատգամավորներին անվճար դիմակներ կբաժանվեն

ՀՀ Ազգային Ժողովի հարգելի պատգամավորներ, աշխատակիցներ, ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի կողմից ձեռք է բերվել որոշակի քանակությամբ հակահամաճարակային դիմակներ, որոնք առաջիկա աշխատանքային օրերին անվճար տրամադրվելու է ձեզ անցակետերում: Այս մասին գրառում է կատարել ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը։

«Խրախուսվում է նաև անձնական պաշտպանիչ դիմակներով աշխատանքի ներկայանալը:

ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՀՀ Ազգային ժողովի շենքերի տարածքում գտնվելու ողջ ժամանակաընթացքում կրել դիմակները:

ՀՀ Ազգային Ժողովի հարգելի այցելուներ խնդրում եմ մուտք գործեք Ազգային Ժողովի շենք միայն ձեր հետ ունենալով և կրելով պաշտպանիչ դիմակներ:

 

Պատասխանատու մոտեցում ցուցաբերենք ստեղծված իրավիճակին»:

 

  • Կիսվել: