երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Մասկի կուսակցությունը կարող է քաղաքական քաոս առաջացնել ԱՄՆ-ում. Թրամփ

Մասկի կուսակցությունը կարող է քաղաքական քաոս առաջացնել ԱՄՆ-ում. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տխրում է՝ տեսնելով, թե ինչպես է իր նախկին կողմնակից, ձեռնարկատեր Իլոն Մասկը ստեղծում կուսակցություն, որը կարող է քաղաքական քաոս առաջացնել երկրում։

ԱՄՆ նախագահը նշել է, որ երրորդ կուսակցությունները «երբեք հաջողության չեն հասել Միացյալ Նահանգներում, համակարգը, կարծես, նրանց համար նախատեսված չէ։ «Միակ բանը, որին ընդունակ են, լիակատար խառնաշփոթ և քաոս ստեղծելն է»,- ընդգծել է Թրամփը:

Մասկը հայտարարել է, որ ստեղծում է «Ամերիկա» կուսակցությունը, քանի որ Միացյալ Նահանգները ներկայումս ապրում է «սնանկության պայմաններում՝ կապված վատնման և կաշառակերության հետ, ապրում է միակուսակցական համակարգում, այլ ոչ թե՝ ժողովրդավարության մեջ»:

Լրատվամիջոցները նշել են, որ դեռևս պարզ չէ՝ ամերիկյան ընտրական մարմինները պաշտոնապես գրանցե՞լ են կուսակցությունը, ո՞վ է այն ղեկավարելու և ի՞նչ ձև կունենա։

Մայիսին Մասկը սուր տարաձայնություններ ունեցավ Թրամփի հետ, գործարարը լքեց Սպիտակ տունը և հրապարակավ քննադատեց հարկման և ծախսերի վերաբերյալ նախագահի ծրագրերը: Թրամփը Մասկի խիստ քննադատությանն արժանացած իր «մեծ գեղեցիկ» օրենքը ստորագրել է հուլիսի 4-ին ՝ ԱՄՆ Կոնգրեսում սուր քննարկումներից հետո:

  • Կիսվել: