երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Եկավ մի մարդ՝ Ռոբերտ Աբաջյանի նկարը ձեռքին, ասաց՝ պապիկն է. իմ տեղը ով լիներ, ի՞նչ էր անելու, ասելու էր անձնագիրդ ցույց տո՞ւր. Ռուբեն Ռուբինյան

Եկավ մի մարդ՝ Ռոբերտ Աբաջյանի նկարը ձեռքին, ասաց՝ պապիկն է. իմ տեղը ով լիներ, ի՞նչ էր անելու, ասելու էր անձնագիրդ ցույց տո՞ւր. Ռուբեն Ռուբինյան

Ապրիլի 23-ն էր, Սերժ Սարգսյանն արդեն հրաժարական էր տվել, փողոցները լիքն էին 100 հազարավոր Մարդկանցով, դաշնակցությունն էլ «միացել» էր հեղափոխությանը, հեևաբար կարիք չկար, ինչ-որ կեղծ մարդկանց բերել, որպեսզի ժողովրդական աջակցություն ավելացնենք: Այս մասին ԱԺ-ում ասաց ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը: 

«Մեր թիմակիցներն ինձ մոտեցան մի մարդու հետ, ձեռքին Ռոբերտ Աբաջյանի  նկարն, ասաց՝ ես Ռոբերտ Աբաջյանի պապիկն եմ, ցանկանում եմ ելույթ ունենալ: Հիմա խնդրում եմ ինձ լսող ցանկացած անձ ինքն իրեն հարց տա՝ իմ տեղը լիներ ի՞նչ էր անելու, ասելու էր անձնագիրդ ցույց տո՞ւր:

Բնականաբար ասեցի շատ լավ: Երբ որ պարզվեց, որ այդ պապիկը Ռոբերտ Աբաջյանի պապիկը չի, մենք հրապարակային ներողություն ենք խնդրել»,-ասել է Ռուբինյանը:

  • Կիսվել: