«Որևէ զիջման Հայաստանը չի գնացել և չի գնալու». Արթուր Հովհաննիսյանը՝ Էրդողանի հայտարարության մասին
Որևէ զիջման Հայաստանի Հանրապետությանը չի գնացել և չի գնալու. մնացած մեկնաբանությունները կտամ, երբ որ հնարավորինս մանրամասն կծանոթանամ ձեր բերած հայտարարությանը։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 7–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Թուրքիայի նախագահի հայտարարությունը, թե չնայած Հայաստանն ի սկզբանե դեմ էր «Զանգեզուրի միջանցքին» բայց ավելի ճկուն մոտեցում է ցուցաբերում տնտեսական ինտեգրման մասնակցելու հարցում։
Հարցին՝ Հայաստանը տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության սկզբունքից որեւէ հետքայլ չի՞ անելու, Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց. «Մենք բազմիցս հայտարարել ենք և ես կարծում եմ, որ որևէ մեկը, որ նման կոչեր անի հետ կանգնել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունից և ինքնիշխանությունից, ըստ էության նաև սահմանադրական կարգը, դրանով տապալել պետք է համապատասխան քրեաիրավական հետևանքներ ունենա»։