Սամվել Կարապետյանը համախմբում է մարդկանց, որոնք տեղյակ չեն՝ ինչի համար են համախմբվել իրար շուրջ. ՔՊ–ական
Չգիտեմ, չեմ կարող ասել, թե ինչ կլինի Սամվել Կարապետյանի շուրջ, համախմբման տեսանկյունից էլ տեսել եմ, որ համախմբում է մարդկանց, որոնք տեղյակ չեն ինչի համար են համախմբվել իրար շուրջ։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 7–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի հայտարարությանը, նոր ուժ ձեւավորելու անհրաժեշտության մասին, և նրան, թե հնարավո՞ր է, որ մինչև ընտրությունները իսկապես քաղաքական նոր զարգացումներ լինեն նրա շուրջ։
Հիշեցնենք, որ հուլիսի 4–ին Սամվել Կարապետյանը ուղերձ է հղել ԱԱԾ մեկուսարանի, որտեղ նշել է, որ «գալիս է սկզբունքորեն նոր ուժի շուրջ միավորվելու ժամանակը»։ Նա նաեւ նշել է. «Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունն անելիք չունեն Հայաստանում ու պետք է կապ չունենան հայ ժողովրդի ապագայի հետ»։