շաբաթ, օգոստոս 1
1 / 8 / 2026
Փաշինյանն ու Պուտինն ակտիվ զրուցում են ԱՊՀ ոչ պաշտոնական հանդիպումից առաջ՝ շրջայցի ժամանակ

Փաշինյանն ու Պուտինն ակտիվ զրուցում են ԱՊՀ ոչ պաշտոնական հանդիպումից առաջ՝ շրջայցի ժամանակ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պավլովսկի թանգարան-արգելոցում շրջայցի ընթացքում զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Համացանցում հայտնված տեսանյութի համաձայն` Պավլովսկում շրջայցի ժամանակ Պուտինն ու Փաշինյանը մյուս առաջնորդներից առանձնացած զրուցում են։ Կողմերը առայժմ մանրամասներ չեն հաղորդում։

ԱՊՀ երկրների ղեկավարների հավաքը մեկնարկել է մշակութային ծրագրով. մի քանի ժամից նախատեսված է պետությունների առաջնորդների մասնակցությամբ նիստը:

Նշենք, որ շրջայցից հետո սրահներից մեկում փոքրիկ համերգ է տրվել ԱՊՀ երկրների ղեկավարների համար՝ Հյուսիսային սիմֆոնիկ նվագախումբը և նրա մենակատարները՝ թավջութակահար Սերգեյ Ռոլդուգինը,  ջութակահար Պավել Միլյուկովը կատարել են  մի քանի դասական ստեղծագործություններ։

Համերգը վարել է Միջազգային մշակութային համագործակցության հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը։

  • Կիսվել: