Ոչ մեկն էլ չի «ալեկոծվի», մի՛ անհանգստացեք․ Ալեն Սիմոնյանը՝ Արծվիկ Մինասյանին
«Ուզում եք ասել ՀՀ-ում ընտանեկան բռնություն չկա՞ հարաբերությունների վրա հիմնված։ Ամբողջ աշխարհը տարին 2-3 անգամ այս հարցին անդրադառնում է ՝ բոլոր հնարավոր ձևերով, օրենսդրական լուծումներ են տալիս, որ հնարավորինս դա բացառեն, միայն դուք եք այս պահին «ալեկոծվում»»,- «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ընթացքում այս մասին նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ի պատասխան «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանի դիտարկմանը, թե օրենսդրական այս նախագիծը ոչ էական խնդիր է օրակարգ բերում։
«Չի եղել նախագիծ , որ չասեք՝ սա արվում է, որ նոր օրակարգ բերվի, հասարակությունն «ալեկոծվի», ոչ մեկն էլ չի «ալեկոծվի» մի անհանգստացեք», - նշեց Սիմոնյանը։


