հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Իրանի դեսպանը ևս հերքում է Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին տեղեկությունը

Իրանի դեսպանը ևս հերքում է Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին տեղեկությունը

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը հերքում է Թեհրանի և Երևանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը: Այդ մասին նշված է դեսպանության տելեգրամյան ալիքում:

Մեհդի Սոբհանին նման լուրերի տարածման աղբյուր է համարել ոչ հավաստի լրատվամիջոցները, որոնք նախկինում ևս տարածել են կեղծ տեղեկություններ և Իրանի Իսլամական Հանրապետության մասին չարամիտ վերլուծություններ:

Դիվանագետի գնահատմամբ՝ նման լուրերի հրապարակման նպատակը Իրանի և տարածաշրջանի երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման վրա ազդելն է:

Նա ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը աջակցում է կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը, ինչպես նաև տնտեսական զարգացմանը։

  • Կիսվել: