երկուշաբթի, հոկտեմբեր 26
26 / 10 / 2026
Մեր նախագահության ուղերձը հստակ է. COP 17-ի նախագահի ելույթը

Մեր նախագահության ուղերձը հստակ է. COP 17-ի նախագահի ելույթը

COP17-ի շրջանակում բացման խոսքով հանդես է եկել COP 17-ի նախագահ, Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (GEF) և Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի հիմնադրամի (GBFF) միջոցով ֆինանսավորման ներգրավմանը նվիրված բարձր մակարդակի երկխոսությանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

Իր խոսքում նախարարն ընդգծել է, որ բնության պահպանության մեր հանձնառությունները պետք է ապահովվեն համարժեք ֆինանսավորմամբ։ Երկրներին անհրաժեշտ է հասանելի և կանխատեսելի միջազգային աջակցություն՝ համաշխարհային նպատակները տեղում շոշափելի արդյունքների վերածելու համար։

Գործընկերներին Համբարձում Մաթևոսյանը կոչ է արել ընդլայնել աջակցությունը հիմնադրամներին և խթանել մասնավոր ֆինանսավորման ներգրավումը։

«Մեր նախագահության ուղերձը հստակ է՝ COP17-ի հաջողությունը չափվելու է այն գործնական քայլերով, որոնք հնարավոր կդառնան Երևանում ընդունված որոշումների շնորհիվ»,— նշել է նախարարը:

 

  • Կիսվել: