«Վրաստանն առանց Իվանիշվիլիի» խորագրով բողոքի ցույց` Թբիլիսիում
Թբիլիսիում երեկ` հոկտեմբերի 25-ին տեղի ունեցավ բողոքի ցույց «Վրաստանն առանց Իվանիշվիլիի» խորագրով. ցույցը կազմակերպել էին ընդդիմադիր կուսակցությունները, գրում է aliq.ge-ն:
Տեղեկության համաձայն` տեղի է ունեցել երթ Թբիլիսիի պետական համալսարանից մինչև Ռուսթավելիի հրապարակ։
Կազմակերպիչները նշել են, որ վերոնշյալ խորագրով ցույցերը կանցկացվեն մինչև նոյեմբերի 28-ը՝ երկու տարի այն բանից հետո, երբ «Վրացական երազանքի» կառավարության վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց Վրաստանի՝ Եվրամիության հետ ինտեգրման գործընթացը մինչև 2028 թվականը կասեցնելու մասին։



