երեքշաբթի, հոկտեմբեր 27
27 / 10 / 2026
Կարևորվել են Երևանի և Լիոնի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները

Կարևորվել են Երևանի և Լիոնի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները

Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը Երևանի քաղաքապետարանում ընդունել է Լիոնի քաղաքապետի տեղակալ Սոֆիա Պոպոֆֆի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են COP17-ի շրջանակներում այցին վերաբերող հարցեր։

Երկուստեք կարևորվել են Երևանի և Լիոնի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները, որոնք կարևոր հիմք են ծառայում հետագա փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու համար։

  • Կիսվել: