երկուշաբթի, հոկտեմբեր 26
26 / 10 / 2026
Իրանը, Թուրքիան, Պակիստանը և Սաուդյան Արաբիան քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Իրանը, Թուրքիան, Պակիստանը և Սաուդյան Արաբիան քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Իրանի, Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան ներկայացուցիչները Թեհրանում քառակողմ հանդիպում են անցկացրել, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը։ Այս մասին տեղեկացնում է իրանական IRNA-ն։

Նշվում է, որ Իրանը հանդիպմանը ներկայացնում է երկրի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Մոհսեն Ռեզային։

Հանդիպմանը մասնակցում են նաև Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար Խալիդ բեն Սալման Ալ Սաուդը, Պակիստանի բանակի հրամանատար Ասիմ Մունիրը և Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը։

Բանակցությունները հրավիրվել են Պակիստանի նախաձեռնությամբ՝ Իրանի աջակցությամբ և մասնակցությամբ։

Օրակարգում են տարածաշրջանային անվտանգության հարցերը, Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև հակամարտությունը, ինչպես նաև Պաղեստինին և Լիբանանին օգնություն ցուցաբերելու հարցերը։

  • Կիսվել: