Նիկոլ Փաշինյանը Սերբիայի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է «Ուսանողական շարժում» կուսակցությանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սերբիայի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է «Ուսանողական շարժում» կուսակցությանը:
Փաշինյանը հույս է հայտնել, որ կշարունակեն արդյունավետ աշխատել Սերբիայի ապագա կառավարության հետ։
Հիշեցնենք, որ երեկ անցկացված ընտրություններում ուսանողների գլխավորած ընդդիմադիր ուժը, նախնական արդյունքներով, ստացել է ձայների ավելի քան 50 տոկոսը՝ ապահովելով խորհրդարանական մեծամասնություն։




