Ռուսաստանը կարևորում է գազի մատակարարման հուսալիության և կայունության ապահովումը․ Ուշակով
Ռուսաստանը կարևոր է համարում գազի մատակարարման հուսալիության և կայունության ապահովումը՝ հաշվի առնելով համաշխարհային պահանջարկի աճը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նրա խոսքով՝ 48 երկիր հաստատել է իր մասնակցությունը Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողովին, որոնցից 22-ը ներկայացված կլինեն ամենաբարձր մակարդակով։
ՌԴ նախագահի օգնականը հավելել է, որ Ռուսաստանն ընդլայնում է իր դիվանագիտական ներկայությունը Աֆրիկայում. 2022 թվականից ի վեր բացվել է երեք դեսպանատուն, և ևս հինգը վերսկսել են իրենց գործունեությունը։



