ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Ինչո՞ւ Հայաստանը նման դիրքորոշում որդեգրեց. հավանաբար, մեզ մոտ ամեն ինչ չէ, որ կարգին է. Լուկաշենկո (տեսանյութ)

Ինչո՞ւ Հայաստանը նման դիրքորոշում որդեգրեց. հավանաբար, մեզ մոտ ամեն ինչ չէ, որ կարգին է. Լուկաշենկո (տեսանյութ)

Ինչո՞ւ Հայաստանը նման դիրքորոշում որդեգրեց։ Հավանաբար, մեզ մոտ ամեն ինչ չէ, որ կարգին է, չի կարելի դրանից փախչել: Այս մասին այսօր Եվրասիական գագաթնաժողովի ընթացքում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Եթե ինչ-որ բան տեղի է ունենում, չի կարող մեղավոր լինել միայն մի կողմը՛՛:

Նշենք, որ հայկական պատվիրակությունը չի ժամանել Մինսկ՝ ԵԱՏՄ գագաթնաժողովին, այլ մասնակցում Է տեսակապի ձևաչափով։

  • Կիսվել: