Դոգը նորից իր շնությունը արեց․ «Մայր Հայաստանի» անդամ
Դոգը նորից իր շնությունը արեց: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, Երեւանի քաղաքապետարանի շենքում դիմելով ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամներին, հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանը:
Նշենք, որ նախապես «Մայր Հայաստանը» կոչ էր արել ընդդիմադիր խմբակցություններին չմասնակցել ավագանու նիստին, չապահովել քվորում եւ տապալել նիստը: Սակայն «Հանրային ձայնի» անդամները մտան նիստերի դահլիճ եւ մասնակցեցին նիստին:
«Հանրային ձայնը» նորից մտավ ապահովելու երեւանցու թալանը: Ավինյան Տիգրանն ընտրվել է միայն իրենց քվորում ապահովելու շնորհիվ, ու հիմա նորից մտել են քվորում ապահովելու, որ Ավինյան Տիգրանն իր արնոտ թաթը կոխի երեւանցու գրպանը հերթական անգամ: Հերիք է, դուրս եկեք, եւ հերիք է խաղաք, որ դուք իբր օպոզիցիա եք կամ Երեւանի քաղաքացու շահերն եք պաշտպանում: Ձեր քֆուրներով դուք մենակ ձեզ եք վնասում ու սրանից հետո մեկին 10 պատասխան ստանալու եք: Դուք հիմա հերթական դավաճանություն արեցիք, դուք ազգի դավաճան եք, Դոգ, լսո՞ւմ ես, դու ազգի դավաճան ես: Դու վճարված ես, որ օպոզիցիա խաղաս:
Ես ասել էի, որ չեմ ասելու, խելոք եմ մնալու, բայց տեղ չեն թողել, հերիք եղավ, ժամանակն է թացը չորից ջոկելու: Հանեք ձեր մասկաները, եթե խաղում եք թուրքի հպատակություն, ուրեմն խաղացեք բաց դեմքով»,- հայտարարեց Նարինե Հայրապետյանը:


