շաբաթ, օգոստոս 1
1 / 8 / 2026
Դեսպան Ենգիբարյանը Բադեն-Բադենի քաղաքապետին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Դեսպան Ենգիբարյանը Բադեն-Բադենի քաղաքապետին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Հունվարի 6-ին ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը դեսպանությունում հյուրընկալեց ԳԴՀ Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի Բադեն-Բադեն քաղաքի քաղաքապետ Դիթմար Շպեթին և տիկնոջը։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի և Բադեն-Բադենի միջև կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում համագործակցությանը, ինչպես նաև քաղաքային գործընկերությանը վերաբերող հարցերին:

Դեսպան Ենգիբարյանը զրուցակիցներին ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` որպես տարածաշրջանում խաղաղություն հաստատելու օրակարգի մաս: 

  • Կիսվել: