«Այժմ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթաց է ընթանում, և այդ գործընթացի նախաձեռնողները մենք ենք եղել». Ալիև
Այժմ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթաց է ընթանում, և այդ գործընթացի նախաձեռնողները նույնպես մենք ենք եղել: Այս մասին օկուպացված Արցախում ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Նա, մասնավորապես, նշել է. «Բոլորը գիտեն սա և պետք է իմանան։ Առաջին առաջարկը մեզնից է եկել. մենք ենք խաղաղության պայմանագրի տեքստի և դրանում ներառված բոլոր դրույթների հեղինակները»:


