Արժևորում եմ վերջին տարիներին ԵՄ բոլոր անդամ երկրների գործընկերներիս հետ համագործակցությունը, ակտիվ շփումները և սերտ գործընկերությունը. Միրզոյան (տեսանյութ)
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իր թվիթերյան էջում տեսանյութ է հրապարակել՝՝ նշելով, որ գնահատում է վերջին տարիներին Եվրոպական միության անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը։
«Արժևորում եմ վերջին տարիներին ԵՄ բոլոր անդամ երկրների գործընկերներիս հետ համագործակցությունը, ակտիվ շփումները և սերտ գործընկերությունը, ինչն արտացոլվել է նաև ՀՀ-ԵՄ խորացող գործընկերության մեջ և հնարավորություն տվել հասնել նոր հանգրվանների»,-նշել է նա:


