Զապորոժիեում և Կրամատորսկում ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
Այսօր ռուսական ուժեղրը հարվածել են Զապորոժիեում չգործող մասնավոր կլինիկայի շենքին. հարվածների հետևանքով երեք մարդ է զոհվել: Այս մասին հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Միխայիլ Սեմիկինը, փոխանցում են միջազգային ԶԼՄ-ները:
Նա նշել է, որհրդեհ է բռնկվել, որը հաջողվել է արագ տեղայնացնել:
Իր հերթին քաղաքային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գոնչարենկոն հայտնել է, որ Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքում ռուսական անօդաչու թռչող սարքը հարձակվել է տարհանման ավտոմեքենայի վրա: Զոհվել է երկու մարդ, ևս երկուսը վիրավորվել է:
Հաղորդվում է նաև, որ Խարկովի մարզում անօդաչու թռչող սարքերի հարձակման տակ են ընկել Լոզովայա քաղաքի բնակելի թաղամասեր: Ըստ Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության՝ տուժել է 12 մարդ: Վնասվել են մի քանի բազմահարկ շենքեր և մասնավոր տներ:



