Հայտնի են 2027-ի ՏԻՄ ընտրությունների անցկացման օրերը
2027 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) հերթական ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 26-ին և հոկտեմբերի 24-ին։ Այս մասին որոշում է ստորագրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։ Որոշումն ուժի մեջ է մտնում նիստում հրապարակելու պահից։
Հիշեցնենք՝ այս տարի ՏԻՄ ընտրություններ են եղել սեպտեմբերի 27-ին և հոկտեմբերի 25-ին։ Առաջիկայում ընտրություններ կանցկացվեն նոյեմբերի 29-ին և դեկտեմբերի 13-ին։



