շաբաթ, նոյեմբեր 14
14 / 11 / 2026
Գազայում 2023-ի հոկտեմբերի 7-ից ի վեր զոհերի ընդհանուր թիվը հասել է 74 695-ի

Գազայում 2023-ի հոկտեմբերի 7-ից ի վեր զոհերի ընդհանուր թիվը հասել է 74 695-ի

Վերջին 48 ժամում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 16 զոհի մարմին և 68 վիրավոր։ Այս մասին հայտնել է Գազայի Առողջապահության նախարարությունը, փոխանցում են միջազգային ԶԼՄ-ները:

Ըստ նախարարության պաշտոնական հաղորդագրության՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր զոհերի ընդհանուր թիվը հասել է 74 695-ի, իսկ վիրավորներինը՝ 176 093-ի։

Նշվում է նաև, որ 2025 թվականի հոկտեմբերի 11-ի հրադադարից հետո գրանցվել է 1643 զոհ և 5964 վիրավոր։ Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել և դուրս է բերվել զոհվածների ևս 850 մարմին։Նախարարությունը նաև հայտնել է ուժեղ ցրտի հետևանքով ինն ամսական երեխայի մահվան մասին։ Ցրտից մահացածների ընդհանուր թիվը հասել է 11-ի։

Նախորդ օրը հրապարակված առանձին հաղորդագրությունում գերատեսչությունը պարզաբանել էր, որ սա ընթացիկ ձմռան առաջին նման դեպքն է, իսկ մյուս 10-ը գրանցվել են նախորդ ձմռանը։

Ամփոփագրում նշվում է նաև, որ զոհերի ընդհանուր հաշվառման մեջ ավելացվել է ևս 21 անձի տվյալ՝ անհրաժեշտ տեղեկությունների լրացումից և համապատասխան հանձնաժողովի հաստատումից հետո։ Այս ճշգրտումը վերաբերում է նոյեմբերի 7-ի վերջին նման լրացումից հետո հաստատված տվյալներին։

  • Կիսվել: