Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին. Մերց
Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
՛՛Ակնկալվում է, որ խաղաղ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ Ուկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ ձևաչափով։ Դրանք կարող են կրկին կայանալ Աբու Դաբիում՛՛,-նշել է նա:



