Էստոնիան իր օդային տարածքը տրամադրում է ՌԴ-ին ԱԹՍ-ներով հարվածելու համար. Ռուսաստանի ԱԳՆ
Էստոնիան գաղտնի տրամադրում է իր օդային տարածքը Ռուսաստանի հյուսիս-արևմուտքի վրա հարձակվող ուկրաինական անօդաչու թռչող սարքերի թռիչքների համար: Այս մասին ասված է Ռուսաստանի Արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ, որը հրապարակվել է Էստոնիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին Ռուսաստանի ԱԳՆ կանչելու կապակցությամբ:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Էստոնիան շարունակում է ակտիվորեն աջակցել Կիևի ռեժիմին՝ իր օդային տարածքը գաղտնի տրամադրելով ուկրաինական դրոնների թռիչքների համար, որոնք հարձակվում են Ռուսաստանի հյուսիս-արևմուտքի վրա, ինչը ռուսական կողմը բազմիցս արձանագրել է արձանագրվել է օբյեկտիվ և փաստարկված կերպով»:
Նշվում է նաև, որ Էստոնիան խոչընդոտում է Բալթիկ ծովում ռուսական բեռնատար նավերի տեղաշարժը՝ Ռուսաստանի դեմ ծովային շրջափակում մտցնելու նպատակով:
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունն ընդգծել է, որ Մոսկվայի նկատմամբ Տալլինի սադրիչ գործողությունները գտնվում են Ռուսաստանի հետ բացահայտ առճակատման եզրին:
Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել համալիր քաղաքական-դիվանագիտական միջոցներ ազգային շահերը և իր քաղաքացիների օրինական իրավունքները պաշտպանելու համար։
տան Արշակունյաց պողոտային միացնող նոր ճանապարհ կառուցելու համար։



