Ընդդիմությունն ամեն ինչ անում է, որ զnhերի թիվն ավելանա. Ռուբինյան
Ընդդիմադիր փոխխոսնակ Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ 2024 թվականից կրակոցներ չեն եղել, իսկ դրանից առաջ եղել են, քանի որ կար արցախյան հակամարտությունը։ Մինչդեռ կրակոցներ չեն եղել 2025 թվականից, իսկ զոհեր՝ 2024 թվականից։ Բայց կրակոցների պատճառի մասին ձեր խոսքերը 100 տոկոսով ճշմարտություն են։ Մենք էլ ենք հենց դրա մասին խոսում: АԱյս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց խորհրդարանի խոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
Նա, մաասնավորապես, նշեց. «Այն, որ այսօր կրակոցներ և զոհեր չկան, արդյունք է այն բանի, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը և ստորագրել խաղաղության մասին հռչակագիր։
Երբ «Ուժեղ Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավարներն ասում են, որ իրենք Ղարաբաղը չեն ճանաչում Ադրբեջանի մաս և Արցախը համարում են անկախ հանրապետություն, դա նշանակում է արցախյան հակամարտության վերաբացում, որի պատճառով, ինչպես դուք արդարացիորեն հայտարարում եք, եղել են և կլինեն կրակոցներ։
Երբ ընդդիմությունն ասում է, որ մենք մեր կրծքին քարտեզի կեսն ենք կրում, դա նշանակում է արցախյան հակամարտության վերաբացում, դա նշանակում է կրակոցներ, նոր զոհեր, «Եռաբլուրի» տարածքի ընդլայնում։
Երբ ՀՅԴ «Դաշնակցությունը» վերահաստատում է միացյալ Հայաստանի մասին իր ծրագիրը, դա նշանակում է արցախյան, նախիջևանյան, սևրյան և ջավախքյան հակամարտությունների վերաբացում։
Դուք եք Անկախության հռչակագիրը կապում արտաքին օրակարգի հետ։ Ակնհայտ է, թե ինչու եք դեմ Սահմանադրության փոփոխության հանրաքվեին։ Ընդդիմությունն ամեն ինչ անում է, որ զոհերի թիվն ավելանա։
Ընդդիմությունը խաղաղության վերջին խոչընդոտն է, այն ամեն ինչ անում է հակամարտությունը վերակենդանացնելու, «Եռաբլուրի» տարածքն ընդլայնելու և Հայաստանը Միութենական պետության կազմ մտցնելու համար»:
Մանրամասները՝ տեսանյութում.



