շաբաթ, հուլիս 4
4 / 7 / 2026
Վրաստանից Հայաստան ճանապարհին 5 կիլոմետրանոց խցանում է առաջացել

Վրաստանից Հայաստան ճանապարհին 5 կիլոմետրանոց խցանում է առաջացել

Վրաստանից Հայաստան տանող՝ դեպի Բագրատաշենի անցակետ ավտոճանապարհին առաջացել է խոշոր խցանում՝ մոտ 5 կիլոմետր երկարությամբ։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան։

Մարդատար ավտոմեքենաների կուտակումը սկսվում է միջազգային նշանակության S-7 մայրուղու Սադախլո բնակավայրից։

Հայ-վրացական սահմանի անցման ժամանակը (հաշվի առնելով խցանումը) ներկայումս հասնում է մինչև 3 ժամի։ Խցանման հիմնական պատճառն ամանորյա տոների կապակցությամբ դեկտեմբերի 30-ին և 31-ին Վրաստան մեկնած քաղաքացիների վերադարձն է Հայաստան։

  • Կիսվել: