ուրբաթ, հուլիս 3
3 / 7 / 2026
Վիլնյուսի օդանավակայանում չվերթներ են ուշանում վերջին 15 տարվա ամենաառատ ձյան պատճառով

Վիլնյուսի օդանավակայանում չվերթներ են ուշանում վերջին 15 տարվա ամենաառատ ձյան պատճառով

Վիլնյուսի օդանավակայանում տևական բարդ եղանակային պայմանների պատճառով չվերթների չնչին ուշացումներ են գրանցվել, հայտնում է LRT-ն։

«Որոշ չվերթներ՝ թե՛ ժամանող, թե՛ մեկնող, փոքր-ինչ ուշանում են բնական հավելյալ օպերատիվ պատճառներով»,- Elta գործակալությանը հայտնել է Lithuanian Airports-ի մարքեթինգային խմբի ղեկավար Ագնե Շալտենիտեն։

Ըստ նրա, եթե անբարենպաստ եղանակային պայմանները պահպանվեն, չվերթների ուշացումները կարող են շարունակվել։

«Չնչին ուշացումներ կարող են առաջանալ այն պատճառով, որ ոչ միայն Լիտվայում, այլև այլ օդանավակայաններում ևս այժմ ավելի բարդ եղանակային պայմաններ են»,- ընդգծել է Շալտենիտեն։

Ըստ լրատվամիջոցների, կիրակի երեկոյան Լիտվայի հյուսիս-արևմուտքում տեղացել է վերջին 15 տարվա ամենաառատ ձյունը։

  • Կիսվել: