հինգշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2026
Վենեսուելայի նախագահին և նրա կնոջը զրահապատ մեքենայով տեղափոխել են Նյու Յորքի դատարան. աղբյուր

Վենեսուելայի նախագահին և նրա կնոջը զրահապատ մեքենայով տեղափոխել են Նյու Յորքի դատարան. աղբյուր

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը տեղափոխող զրահապատ մեքենան ժամանել է Նյու Յորքի դատարան, տեղեկացնում է CNN-ը։

«Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին տեղափոխող զրահապատ մեքենան ժամանել է Նյու Յորքի դատարան, որտեղ Մադուրոն այսօր պետք է ներկայանա թմրանյութերի և զենքի մեղադրանքով»,-հայտնել է հեռուստաալիքը։

Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը պահվում են Բրուքլինի հետաքննական մեկուսարանում։

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին ԱՄՆ հատուկ նշանակության ուժերը Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում մտել են Մադուրոյի և նրա կնոջ ննջասենյակ և ձերբակալել նրանց։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կարակասում ԱՄՆ հատուկջոկատայինների իրականացրած օպերացիայից ու Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելուց հետո հայտարարել է, որ ԱՄՆ-ն ժամանակավորապես կկառավարի Վենեսուելան, մինչև այդ երկրում կհաստատվի ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն։ Թրամփը հայտարարել է նաև Վենեսուելայի նավթային ռեսուրսների նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին։

 

  • Կիսվել: