Վաշինգտոնը չի ցանկանում, որ Վենեսուելայում քաոս առաջանա. ԱՄՆ պետքարտուղար
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն թվարկել է այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն Վենեսուելայում, հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները:
Նշվում է, որ, ըստ Ռուբիոյի, առաջին հերթին երկիրը պետք է կայունացնել:
Նա վստահեցրել է, որ Վաշինգտոնը չի ցանկանում, որ Վենեսուելայում քաոս առաջանա, և իր ամենաուժեղ լծակն է համարում նավթային սահմանափակումները: Ռուբիոն հիշեցրել է, որ ԱՄՆ-ն 30-50 միլիոն բարել վենեսուելական նավթ կստանա և այն կվաճառի շուկայական գնով: Այդ գումարը, նրա խոսքով, կբաշխվի այնպես, որ օգուտ բերի վենեսուելացիներին:
Երկրորդ փուլը, ըստ ԱՄՆ պետքարտուղարի, Վենեսուելայի վերականգնումն է և վենեսուելական շուկայի հասանելիությունը ամերիկյան, արևմտյան և այլ ընկերությունների համար, ինչպես նաև բանտերից ընդդիմադիր գործիչների ազատ արձակումը, քաղաքացիական հասարակության վերականգնումը:
Ինչ վերաբերում է երրորդ փուլին, ապա, ըստ Ռուբիոյի, արդեն տեղի կունենա իշխանության փոխանցում:


