չորեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2026
Թուրքիայում քրդերը զանգվածային բողոքի ակցաներ են անցկացնում Հալեպում ընթացող մարտերի դեմ

Թուրքիայում քրդերը զանգվածային բողոքի ակցաներ են անցկացնում Հալեպում ընթացող մարտերի դեմ

Թուրքիայում, մասնավորապես՝ Վանում ու Մերդինում, քրդերը բողոքի զանգվածային ակցիաներ՝ հանրահավաքներ ու երթեր են անցկացնում Հալեպում լայնածավալ ռազմական գործողության անցկացման դեմ:
 
Հալեպի հյուսիսում արդեն երրորդ օրն է, ինչ ընթանում են մարտեր։ Սիրիայի անցումային կառավարության զորքերը քաղաքի Շեյխ-Մաքսուդ և Աշրաֆիա թաղամասերը հայտարարել են ռազմական գործողության գոտի: Ներկայում բախումները հիմնականում տեղի են ունենում Շեյխ-Մաքսուդ թաղամասում։ Երկու կողմում էլ կան զոհեր ու վիրավորներ:
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն այսօր հայտարարել է, որ «Թուրքիան ակտիվ համակարգման մեջ է ԱՄՆ-ի հետ՝ Հալեպում քրդական զինված կազմավորումների դեմ սիրիական բանակի ռազմական գործողության ֆոնին»:
 
«Մենք ցանկանում ենք տեսնել կայուն տարածաշրջան։ Բայց Իսրայելը քաոսի ռազմավարություն է կիրառում։ Մենք ուշադիր հետևում ենք Սիրիայի երկխոսությանը ԱՄՆ-ի և Իսրայելի հետ»,-նշել է մա և հավելել, որ ներկայում Հալեպում ստեղծված իրավիճակի մասին Անկարան նախազգուշացրել է դեռևս անցած տարում։ Ֆիդանը Սիրիայի դեմոկրատական ուժերին մեղադրել է պարտավորությունները չկատարելու մեջ։
 
«Նրանք մտադիր են Իսրայելի համակարգմամբ մասնատել և կառավարել տարածաշրջանը։ Մեզ համար դա անընդունելի է»,-ասել է նա:
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2025 թվականի մարտի 10-ին Դամասկոսում համաձայնագիր է ստորագրվել Սիրիայի անցումային կառավարության ղեկավար Ահմեդ աշ-Շարաայի և Սիրիայի դեմոկրատական ուժերի հրամանատար Մազլում Աբդիի միջև՝ քրդական կազմավորումները սիրիական բանակի և պետական կառույցների կազմում ընդգրկելու մասին, սակայն այդ համաձայնագրի իրագործման ուղղությամբ գործնական քայլեր չեն իրականացվել:
 
Տեսանյութը՝ այստեղ:
 

  • Կիսվել: