չորեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2026
Թուրքիայի և Սիրիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի և Սիրիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Սիրիայի նախագահականի հաղորդմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարան հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել են Սիրիայի վերջին զարգացումներն ու տարածաշրջանային կայունության ամրապնդման ուղիները, գրում է ermenihaber.am-ը:

Կողմերը կարևորել են ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում երկու երկրների համապատասխան կառույցների միջև սերտ համակարգման շարունակականությունը։ Ալ-Շարան ընդգծել է, որ Սիրիայի համար առաջնահերթություն է պետական ինքնիշխանության լիարժեք վերականգնումը երկրի ողջ տարածքում, ինչպես նաև՝ քաղաքացիական բնակչության պաշտպանությունն ու Հալեպի շրջանի անվտանգությունը։ Նա նաև նշել է, որ անհրաժեշտ է վերացնել երկրի վերականգնման գործընթացը խոչընդոտող անօրինական զինված խմբավորումները։

Էրդողանն իր հերթին վերահաստատել է Թուրքիայի աջակցությունը Սիրիայի անվտանգության և կայունության ամրապնդմանը՝ ընդգծելով տարածաշրջանային սպառնալիքների պայմաններում համատեղ գործողությունների և համակարգման կարևորությունը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել ինստիտուցիոնալ մակարդակով սերտ համագործակցությունը՝ տարածաշրջանում խաղաղության և երկարաժամկետ կայունության հաստատման նպատակով։

  • Կիսվել: