ուրբաթ, հուլիս 3
3 / 7 / 2026
Թուրքիան թշնամի պետություն է. իսրայելցի նախարար

Թուրքիան թշնամի պետություն է. իսրայելցի նախարար

Իսրայելի սփյուռքի հարցերով նախարար Ամիխայ Չիքլին «i24 News»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիան այլևս չի կարող համարվել Իսրայելի գործընկեր և պետք է դիտարկվի որպես «թշնամի պետություն», գրում է ermenihaber.am-ը:

Չիքլին կոչ է արել ամբողջությամբ խզել Իսրայելի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունները՝ ընդգծելով, որ Գազայում թուրքական զինուժի հնարավոր ներկայությունը կարող է հանգեցնել «Իսրայելի պաշտպանության բանակի» (IDF) և Թուրքիայի զինված ուժերի միջև ուղիղ բախման։

Իսրայելցի նախարարի խոսքով՝ Մերձավոր Արևելքում ձևավորվել են երկու սուննիական ճամբարներ. «մեկը՝ Թուրքիայի, Քաթարի և Սիրիայի ներկայիս իշխանությունների մասնակցությամբ ձևավորված արմատական իսլամիստական բլոկը, մյուսը՝ Բահրեյնի, Մարոկկոյի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Եգիպտոսի և Հորդանանի գլխավորած ավելի չափավոր ճամբարը»։

Չիքլին ընդգծել է, որ Թուրքիան ներկայումս տեղակայվել է «արմատական ճամբարում»՝ սպառնալով տարածաշրջանային կայունությանը։

  • Կիսվել: