չորեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2026
Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ում մաքսատուրքերից ստացված եկամտի չափը

Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ում մաքսատուրքերից ստացված եկամտի չափը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սահմանված սակագների շնորհիվ ԱՄՆ ստացել և կստանա ավելի քան 600 միլիարդ դոլար մաքսատուրք:

Այդ մասին Դոնալդ Թրամփը հայտնել է սոցցանցի TRUTH Social հարթակում:«Մենք ստացել ենք և շուտով կստանանք ավելի քան 600 միլիարդ դոլարի մաքսատուրքեր, բայց կեղծ լուրեր տարածող լրատվամիջոցները չեն խոսում դրա մասին, քանի որ նրանք ատում և չեն հարգում մեր երկիրը:

Նրանք  ցանկանում են միջամտել ԱՄՆ-ի Գերագույն դատարանի սակագների վերաբերյալ առաջիկա որոշմանը, որը երբևէ ամենակարևորներից մեկն է:

Մաքսատուրքերը մեր երկիրը ֆինանսապես և ազգային անվտանգության տեսանկյունից դարձրել են շատ ավելի ուժեղ և հարգված, քան երբևէ»,- գրել է Թրամփը:

  • Կիսվել: