Թբիլիսիում կվերանորոգվի Մելիք-Ազարյանցի տունը
Թբիլիսիի ամենագեղեցիկ շենքերից մեկում՝ Մելիք-Ազարյանցի տանը, սկսվել են նրա վերականգնման նախապատրաստական աշխատանքները։
Այս մասին հայտնել Է «Silk Development» ընկերությունը. ներկա պահին այդ ներդրումային խմբին է պատկանում Ռուսթավելի պողոտայի պատմական շենքերի մեծ մասը, որը զբաղեցնում է գրեթե մի ամբողջ թաղամաս։
«Silk Road» խումբը 2007 թվականից վարձակալներից գնել է բնակարաններ, այժմ ընկերությանն է պատկանում ընդհանուր տարածքի մոտ 80%-ը։ Մնացած տարածքը պատկանում է առանձին բնակարանների և առևտրային տարածքների սեփականատերերին։
Ալեքսանդր Մելիք-Ազարյանցը 19-րդ դարավերջի, 20-րդ դարասկզբի խոշոր գործարար և բարերար է, ծնվել է Թբիլիսիում՝ 1847թ.: Մելիք-Ազարյանցը մեծահարուստ էր, ուներ պղնձի հանքեր և նավթավերամշակման գործարաններ, Բաքվում նավթահանքեր ու քարհանքեր, ներկայիս Ռուսթավելի պողոտայում գտնվող շքեղ տուն, Սուլհան-Սաբա և Լերմոնտով փողոցներում՝ ևս երկու տուն։