Ոչ մի կանխատեսական դատողություն չեմ անելու. Աննա Վարդապետյանը՝ Վեհափառի նկատմամբ գործողություններ իրականացնելու մասին
Վեհափառ Հայրապետի նկատմամբ գործողություն իրականցնելո՞ւ եք, Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը։
«Ես որևէ անձի մեղադրանքի վերաբերյալ կանխատեսական որևէ արտահայտություն չեմ արել ու չեմ անելու։ Մի բան հաստատ է՝ եթե որևէ անձի մասնակցությունը կհիմնավորվի այս գործողություններին, մենք մեր դատավարական լիազորությունները կիրականացնենք։ Հիմնավոր կասկածից վեր չափանիշով հիմնավորվելու դեպքում մեղադրանք կառաջադրենք, դրանից հետո էլ՝ բավարար ապացույցների դեպքում դատարան կուղարկենք։ Որևէ անձի վերաբերյալ ոչ մի կանխատեսական դատողություն չեմ անելու»,-ասաց Աննա Վարդապետյանը։
Հիշեցնենք՝ խորհրդարանում քննարկվում է ընդդիմադիր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։