երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Արաղչին ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Արաղչին ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Բրազիլայում մասնակցում է «BRICS» առաջնորդների գագաթնաժողովին։ Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող գագաթնաժողովի շրջանակներում Ֆիդանը հանդիպել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Գրում է ermenihaber.am-ը:

Կողմերը քննարկել են  երկկողմ և տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Իրանի միջուկային գործունեության հետ կապված բանակցային գործըթացը։

Ֆիդանը նշել է, որ Թուրքիան տարածաշրջանի բոլոր հարցերը դիվանագիտական ճանապարհով լուծելու կողմնակիցն է և տրամադրելու է ցանկացած աջակցություն բոլոր այն քայլներին, որոնք կձեռնարկվեն  այդ ուղղությամբ։

  • Կիսվել: