երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
2020-ի նոյեմբերի 9-ից ի վեր առնվազն 5 նախապատրաստական գործողություն է եղել

2020-ի նոյեմբերի 9-ից ի վեր առնվազն 5 նախապատրաստական գործողություն է եղել

2020 թվականի նոյեմբերի 9-ից առ այսօր սա նմանատիպ առաջին աղմկահարույց բացահայտումը չէ. ԱԺ-ում ասել է ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանը՝ անդրադառնալով վերջերս իրավապահների կողմից բացահայտված գործողություններին։

«Խնդրում եմ՝ նշել զենքի գործադրմամբ իշխանության յուրացման քանի բացահայտված դեպք է եղել 2020թ․ նոյեմբերի 9-ից առ այսօր»,- ասել է Մկրտչյանը՝ դիմելով գլխավոր դատախազին։

Նա նշել է, որ առնվազն 5 դեպք է մտաբերում.

«Կա դատարան ուղարկված մի քանի նմանատիպ գործ, որոնցից մի մասը չեն հրապարակվել, որովհետև գաղտնի կամ հույժ գաղտնի նշագրման ներքո են, և, բնականաբար, դրանց մասին խոսել չեմ կարող, բայց վերհիշելով եթե ասեմ, առնվազն 5-ը հիմա կմտաբերեմ. բայց բոլորը նախապատրաստական գործողություններին են վերաբերում։ Ասեմ, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի մասով մինչ օրս դատարան ուղարկվող վարույթներ ունենք, բոլորովին վերջերս 10 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ հաստատված գործն ուղարկվեց դատարան, և դեռ ընթացքի մեջ է Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի դրվագը, նոր անձինք են հայտնաբերվում, ովքեր մասնակցություն են ունեցել դրան»,- ասել է գլխավոր դատախազը։

  • Կիսվել: