երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Հայտնի են դարձել այսօր պաշտոնանկ արված ՌԴ տրանսպորտի նախարարի մահվան մանրամասները

Հայտնի են դարձել այսօր պաշտոնանկ արված ՌԴ տրանսպորտի նախարարի մահվան մանրամասները

Ռոման Ստարովոյտը ինքնասպան է եղել պարգևատրված զենքով։ Այն ՆԳՆ ղեկավարության կողմից շնորհվել է 2023 թվականին։ Այս մասին հայտնել է VChK-OGPU Telegram ալիքը։

Ինքնասպանության նախօրեին Կուրսկի մարզի նախկին նահանգապետ Ալեքսեյ Սմիրնովը, որը ձերբակալված է ամրաշինության ժամանակ գողության համար, ցուցմունք է տվել Ռոման Ստարովոյտի դեմ։

Ռոման Ստարովոյտը, հնարավոր է, ինքնասպան է եղել հուլիսի 5-ի լույս 6-ի գիշերը, հաղորդում է Baza-ն: Աղբյուրների համաձայն, դրանից մի քանի ժամ առաջ նա գնացել է դստեր մրցույթին՝ նրան գրկելու:

Նա այնտեղ մնացել է մեկ ժամից պակաս, որից հետո տուն է գնացել, վերցրել է ատրճանակը և մեքենայով գնացել Մալևիչի այգի: Այնտեղ նա ինքնասպան է եղել իր Tesla-ի մեջ:

Ստարովոյտին կարող էր սպառնալ մինչև 20 տարվա ազատազրկում՝ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասի (խարդախություն) և 160-րդ հոդվածի 4-րդ մասի (յուրացում) քրեական գործով։

Նրա նախկին տեղակալ Սմիրնովը (ով ներկայումս ձերբակալված է) հայտարարել է, որ ի թիվս այլ բաների, գործել է, Ստարովոյտի հանձնարարությամբ։

Ավելի վաղ, հաղորդվել էր, որ Ստարովոյտը ինքնասպան է եղել Օդինցովոյի իր տանը։ Այսօր նա ազատվել է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարության ղեկավարի պաշտոնից։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: