երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Ալբերտ Սաֆարյանը՝ «Արարատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ

Ալբերտ Սաֆարյանը՝ «Արարատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ

«Արարատ» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հայտարարել է 2025/26 մրցաշրջանի մարզչական կազմը: Գլխավոր մարզիչ է նշանակվել Ալբերտ Սաֆարյանը:

63-ամյա մասնագետը մեծ փորձ ունի հայկական ֆուտբոլում: Նա «Արարատում» աշխատել է 2009-2013 և 2016-2019 թվականներին:

Նրա օգնականներն են Գևորգ Պողոսյանը և Ռաֆայել Սաֆարյանը, ովքեր կշարունակեն աշխատանքը ակումբում: Դարպասապահների մարզիչ է նշանակվել 37-ամյա Էրիկ Խաչատրյանը, ով նախկինում աշխատել է «Լեռնային Արցախ» ակումբում:

«Արարատը» նոր մարզչական կազմով կպատրաստվի 2025/26 մրցաշրջանին:

  • Կիսվել: