շաբաթ, հուլիս 4
4 / 7 / 2026
Սոմալիլենդի ճանաչումն անօրինական է. Էրդողան

Սոմալիլենդի ճանաչումն անօրինական է. Էրդողան

Իսրայելի կողմից Սոմալիլենդի ինքնահռչակ հանրապետության ճանաչումն անօրինական է: Այս մասին նախօրեին Անկարայում կայացած ասուլիսի ժամանակ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Սոմալիի նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Էրդողանը նա, մասնավորապես, նշել է. «Սոմալիլենդի ճանաչման մասին որոշումն անընդունելի է և անօրինական։ Ձեռքերը թաթախելով 71 հազար պաղեստինցիների արյան մեջ՝ Նեթանյահուն այժմ էլ փորձում է ապակայունացնել աֆրիկյան մայրցամաքի արևելյան շրջանները»:

Նշենք, որ Սոմալիլենդը գտնվում է Սոմալիի դաշնային հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի հյուսիսային հատվածում։ Այն իր անկախությունը հռչակել է 1991 թվականի մայիսին։ Միակ երկիրը, որ ճանաչել է Սոմալիլենդի անկախությունը, Իսրայելն է։

Ինքնահռչակ հանրապետության ճանաչման մասին Իսրայելի վարչապետը հայտարարել էր դեկտեմբերի 26-ին։

 
 

  • Կիսվել: