կիրակի, հուլիս 5
5 / 7 / 2026
Շվեյցարիայում հնգօրյա սուգ է հայտարարվել 40 մարդու կյանք խլած հրդեհից հետո

Շվեյցարիայում հնգօրյա սուգ է հայտարարվել 40 մարդու կյանք խլած հրդեհից հետո

Շվեյցարիան հնգօրյա սուգ է հայտարարել Ալպերի Կրան-Մոնտանա լեռնադահուկային հանգստավայրի Le Constellation բարում տեղի ունեցած հրդեհի զոհերի հիշատակին։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ և էկոնոմիկայի նախարար Գի Պարմելենը, տեղեկացնում է Current time-ը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 1-ի գիշերը բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է մոտ 40 մարդ, իսկ ավելի քան 115-ը ստացել են լուրջ այրվածքներ

Քննիչներն արդեն հայտարարել են, որ ահաբեկչության կամ հրկիզման նշաններ չկան։ Rhône FM-ը և Blick-ը հայտնել են, որ հրդեհի պատճառը կարող էին լինել հրավառությունները։

  • Կիսվել: