շաբաթ, հուլիս 4
4 / 7 / 2026
Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Պանամայի դրոշի ներքո նավարկող լցանավին. Ուկրաինայի փոխվարչապետ

Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Պանամայի դրոշի ներքո նավարկող լցանավին. Ուկրաինայի փոխվարչապետ

Ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Պանամայի դրոշի ներքո նավարկող լցանավին, որը սպասում էր բուսական յուղով բեռնվելուն: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Ուկրաինայի փոխվարչապետ Ալեքսեյ Կուլեբան։

Նա, մասնավորապես, նշել է. «Անձնակազմի մեկ անդամ վիրավորվել է, նավի վրա հրդեհը մարվում է։ Հարձակում է տեղի ունեցել նաև Օդեսայի նավահանգստից եգիպտացորենի բեռով Սան Մարինոյի դրոշի ներքո նավարկության դուրս եկած նավի վրա։ Տուժածներ չկան, և նավը շարունակում է իր ճանապարհորդությունը»:

  • Կիսվել: