շաբաթ, նոյեմբեր 14
14 / 11 / 2026
Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերը

Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերը

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը ԵՄ անդամ երկրներին կոչ է արել Ռուսաստանի հետ ընդհանրապես չքննարկել եվրոպական անվտանգության ճարտարապետության հարցը: Այս մասին նա հայտարարել է Դուբլինում ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովին ժամանելիս, հայտնում են միջազգային ԶԼՄ-ները:

Նշվում է, որ, ըստ նրա, եվրոպական անվտանգության ճարտարապետության շուրջ ցանկացած քննարկում կարող է շեղել ուշադրությունը Բրյուսելի հիմնական պահանջից՝ նախ հրադադար հաստատել, ապա միայն քննարկել մնացած հարցերը։

Կալասը միևնույն ժամանակ նաև պնդել է, որ Ռուսաստանի հետ բանակցությունները պետք է գլխավորի անձամբ ինքը։ 

Նա նաև հայտարարել է, որ եվրոպական անվտանգության հարցերով բանակցությունների հնարավորությունն ինքնին Ռուսաստանի «ծուղակն» է, և կոչ է արել այդ հարցում «չլսել Ռուսաստանին»։

Հաղորդվում է նաև, որ Կալասը Դուբլինում ևս մեկ անգամ հաստատել է, որ մտադիր է գլխավորել Ռուսաստանի հետ ԵՄ բանակցությունները՝ իրեն համարելով «ուժեղ բանակցող»։

  • Կիսվել: