Վինիսիուսի դուբլը բավարար չեղավ. Ճապոնիան հաղթանակը կորզեց ավելացված ժամանակում
Այսօր՝ նոյեմբերի 14-ին, միջազգային ընկերական հանդիպում կայացավ Ճապոնիայի և Բրազիլիայի ազգային հավաքականների միջև։ Գոլառատ ու դրամատիկ պայքարում ճապոնացիները 3-2 հաշվով հաղթանակ տոնեցին, գրում է armsport.am-ը:
Հանդիպման հաշիվը 15-րդ րոպեին բացեց կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոն՝ դիպուկ հարվածով եզրափակելով Ռիցու Դոանի փոխանցումը։ Ընդամենը չորս րոպե անց՝ 19-րդ րոպեին, հարձակվող Կեյտո Նակամուրան Սյուտո Նականոյի փոխանցումից հետո կրկնապատկեց Ճապոնիայի ընտրանու առավելությունը (2-0)։ Առաջին խաղակեսի միջնամասում՝ 33-րդ րոպեին, Վինիսիուս Ժունիորը Բրունո Գիմարաեշի փոխանցումից հետո կրճատեց հաշվի տարբերությունը։
Երկրորդ կեսում՝ 75-րդ րոպեին, Վինիսիուսը կրկին օգտվեց Բրունոյի փոխանցումից և դուբլ ձևակերպելով վերականգնեց հաշվի հավասարությունը (2-2)։ Սակայն վերջին խոսքը ճապոնացիներինն էր. հիմնական ժամանակին ավելացված առաջին րոպեին (90+1′) Տացուհիրո Սակամոտոն խփեց հաղթական գնդակը՝ ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը։ 90+2-րդ րոպեին բրազիլացիների կազմում երկու կարմիր քարտ գրանցվեց, որոնցից մեկը ստացավ պահեստայինների նստարանին գտնվող Ռաֆինյան, իսկ մյուսը գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին։
Հավելենք, որ հաջորդ ընկերական հանդիպումները թիմերը կանցկացնեն նոյեմբերի 17-ին. Բրազիլիան ուժերը կչափի Սինգապուրի, իսկ Ճապոնիան՝ Պարագվայի ընտրանու հետ։
Գոլերը` ԱՅՍՏԵՂ



