շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
ՌԴ փոխվարչապետը փրկվել է ուկրաինական գնդակոծության տակ ընկնելուց

ՌԴ փոխվարչապետը փրկվել է ուկրաինական գնդակոծության տակ ընկնելուց

ՌԴ փոխվարչապետ, արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը Խերսոնի մոտ Ուկրաինական գնդակոծության տակ ընկնելուց է փրկվել․ հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Նա այցելել է Խերսոնի շրջան Մանտուրովի մեկնելուց անմիջապես հետո Ուկրաինայի զինված ուժերը հրթիռակոծել են այդ վայրը։

«Նախօրեին փոխվարչապետը մեկնել է Խերսոնի մարզ, որտեղ տարածաշրջանի ղեկավարության հետ քննարկել է ջրածածկ տարածքների բնակիչներին օգնելու և նրանց առաջին անհրաժեշտության ապրանքներով, այդ թվում ՝ դեղերով ու պարենամթերքով ապահովելու հարցը»,– հայտնել են Մանտուրովի ղեկավարած արդյունաբերության և առևտրի նախարարությունից

  • Կիսվել: